Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Եվրոպական ոչ մի եվրոպական մայրաքաղաք չի մնա, և ոչ միայն ԴՆԹ-ն հնարավոր չի լինի որոշել

Եվրոպական ոչ մի եվրոպական մայրաքաղաք չի մնա, և ոչ միայն ԴՆԹ-ն հնարավոր չի լինի որոշել
07.11.2025 | 10:08

Միջուկային մարտագլխիկներով հրթիռները, «Искандер»-ները, «Кинжал»-ները, ավիացիան ՌԴ բոլոր թշնամիների համար կբավականացնեն, եթե

Միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի է, եթե Արևմուտքը փորձի ուժային եղանակով վերանայել, վերափոխել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները:

ՆԱՏՕ-ն ակտիվորեն մշակում է Կալինինգրադի մարզի շրջափակման մեխանիզմները

Ռուսաստանի արտգործնախարարությունը բացահայտել է Կալինինգրադը շրջափակելու ՆԱՏՕ- ի ծրագրերը: ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն պատմել է դաշինքի ուժային սցենարների մշակման մասին՝ հայտնելով, որ ՆԱՏՕ- ն ցանկանում է զորքերը դուրս բերել Կալինինգրադի մարզի շրջափակման համար:

Գրուշկոն մասնավորապես հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ակտիվորեն մշակում է Կալինինգրադի մարզի շրջափակման մեխանիզմները: Դիվանագետը համապատասխան հայտարարությունն արել է «Известия» թերթին տված հարցազրույցում։ ՌԴ արտգործնախարարի տեղակալը նշել է, որ ՆԱՏՕ- ի զորավարժությունների ընթացքում մշակվում են տարածաշրջանի արգելափակման սցենարներ: Նա փաստել է Բալթիկայի ակտիվ ռազմականացումը և այնտեղ կոալիցիոն ուժերի ավելացումը։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ ներկա պայմաններում երկխոսության հնարավորություն տեսնելը շատ դժվար է։ Ի տարբերություն Ռուսաստանի, ՆԱՏՕ- ի անդամ երկրները բացություն չեն ցուցաբերում դեէսկալացիայի ուղիների ազնիվ և իրավահավասար քննարկման նկատմամբ։

Այժմ, ինչպես ընդգծել է Գրուշկոն, ՆԱՏՕ- ի ջանքերով տարածաշրջանը վերածվել է առճակատման գոտու։ Իրավիճակը կտրուկ սրվել է Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո։

Փոխնախարարը հավելել է, որ ՆԱՏՕ- ն այս տարի գործարկել է «Բալթյան ժամապահ» առաքելությունը: Այս կառույցի միջոցով Դաշինքը փորձում է ջրային տարածքում հաստատել նավագնացության սեփական կանոնները։ Գրուշկոն կարծիք է հայտնել, որ այս կերպ ՆԱՏՕ- ի դաշնակիցները ցանկանում են վերահսկողության տակ վերցնել և առավելագույնս սահմանափակել ծովային բեռնափոխադրումները (խոսքը հիմնականում նավթի, նավթամթերքների և հեղուկ գազի մասին է), որոնք իրականացվում են ի շահ Ռուսաստանի:

ԱԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՌԴ- ն կօգտագործի բոլոր միջազգային իրավական և այլ մեխանիզմներն իր ազգային շահերը պաշտպանելու համար:

Ավելի վաղ վերոնշյալ ռիսկերին ուշադրություն էր դարձրել KP.RU- ի ռազմական թղթակիցը Ալեքսանդր Կոցը: Իր Telegram- ալիքում նա հայտնել է, որ եվրոպական երկրները զորավարժությունների քողի տակ պատրաստվում են Կալինինգրադի շրջափակմանը: Լրագրողը մատնանշել է «Grand Eagle 25» զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում է զորքերի լայնածավալ տեղափոխում Լիտվա։

Կոցը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանին որևէ պետության տարածք ներխուժում պետք չէ։ Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվային կփորձեն սադրել, քանի որ Եվրոպան այլևս ի զորու չէ կանգնեցնել ռազմականացման գործարկված մեխանիզմը:

Ռուսաստանը վերջին տարիներին իր արևմտյան սահմանների մոտ արձանագրում է ՆԱՏՕ- ի աննախադեպ ակտիվություն։ Դաշինքն իր նախաձեռնությունները բացատրում է զսպման անհրաժեշտությամբ։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ և հայտարարել երկխոսության պատրաստակամության մասին, բայց միայն իրավահավասար հիմունքներով և մայրցամաքի ռազմականացման ուղուց Արևմուտքի հրաժարվելու դեպքում:

Կալինինգրադի մարզի շրջափակումը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի

Ռուսաստանում կոշտ, բայց միաժամանակ իրավիճակին լիովին համապատասխան են արտահայտվել Կալինինգրադի մարզի շրջափակմանը ՆԱՏՕ- ի նախապատրաստության մասին: ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը Lenta.ru- ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ- ի կողմից Կալինինգրադի մարզի շրջափակումը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի:

Պատգամավորի խոսքով՝ ՆԱՏՕ- ն արդեն վաղուց է սրում իրավիճակը Բալթյան տարածաշրջանում՝ այն լցնելով զենքով, նավերով և ավիացիայով, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում տարածելով ռազմական հիստերիա: Որպես օրինակ, նա նշել է զորքերը Սուվալկի միջանցքում։

«Ինչով կավարտվի՞… Նրանով, որ ոչ մի եվրոպական մայրաքաղաք չի մնա, և որ ոչ միայն ԴՆԹ-ն հնարավոր չի լինի որոշել, այլև ոչ ոք չի որոշվի, քանի որ մեզ մոտ պատրաստ են, բացի ռազմածովային սպառազինությունից, ճիշտ (հասկանալ՝ միջուկային.- Ա.Հ.) մարտագլխիկներով հրթիռները, գումարած՝ «Искандер»- ները, «Кинжал»- ները, ավիացիան։ Բոլոր եվրոպացի գործընկերների համար կբավականացնի է, եթե դեռ այսպես շարունակվի»,- ասել է Կոլեսնիկը։

Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը մինչ այդ պատմել էր, որ ՆԱՏՕ- ն Բալթյան և Սև ծովերում Ռուսաստանի սահմանների մոտ ակտիվացրել է հետախուզական գործունեությունը: Բացի այդ, Սև ծովում Դաշինքի ռազմանավերի ներկայության տևողության աճը և բալթյան և սևծովյան պետություններում գումարտակային մարտավարական խմբերի և բրիգադային մակարդակի կազմավորումների թվի ավելացումը վկայում են դաշինքի զորքերի ակտիվության բարձրացման մասին:

«ՆԱՏՕ- ի երկրներն անցել են Ռուսաստանի հետ բաց առճակատման կուրսի գործնական իրականացմանը,- ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը։- Ակտիվացել է հետախուզական գործունեությունը մեր ծովային և օդային սահմաններին՝ Բալթիկայում և Սև ծովում»:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակին հանգեցրին ոչ թե Մոսկվայի գործողությունները, այլ Արևմուտքի ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված Ռուսաստանի դեմ, և նրա կողմից ռուսական շահերի անտեսումը:

Քաղաքագետ Հերման Լոպեսն ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ Կալինինգրադի մարզի ծովային շրջափակման հաստատման ՆԱՏՕ- ի փորձերը կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:

Ռուսաստանը նվաճելու Եվրոպայի երկու փորձերն արդեն ձախողվել են, իսկ երրորդը կարող է աղետի վերածվել հենց Եվրամիության համար

Գերմանիայում վախենում են, որ Եվրոպան Ռուսաստանի հետ ևս մեկ պատերազմի չի դիմանա: Ռուսաստանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու Եվրոպայի երկու փորձերն արդեն ձախողվել են, իսկ երրորդը կարող է աղետի վերածվել հենց Եվրամիության համար. այս մասին Գլեն Դիզենին տված հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube- յան ալիքում, հայտարարել է Գերմանիայից եվրապատգամավոր Միխայել ֆոն դեր Շուլենբուրգը՝ մտահոգություն հայտնելով եվրոպական քաղաքական վերնախավերի ներկայիս ուղեգծի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ պատմության ընթացքում Եվրոպան բազմիցս ձգտել է նվաճել, իրեն ենթարկել Ռուսաստանի հսկայական տարածքները, սակայն նման նախագծերն անփոփոխ փլուզվել են և հանգեցրել ծանր հետևանքների։

«Մենք փորձել ենք դա անել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, և կրկին փորձում ենք հիմա,- ասել է եվրապատգամավորը։-Բայց ամեն անգամ մենք ձախողվում ենք: Եվ ամեն անգամ դա իբր անհրաժեշտ է ուժ ցույց տալու և հսկայական Ռուսաստանին իր հսկայական տարածքով վերահսկողության տակ պահելու համար»:

Ռուսաստանի նկատմամբ ուժային ճնշման նոր փուլը, Շուլենբուրգի կարծիքով, վտանգում է կրկնել նույն սխալները՝ եվրոպական անվտանգության և միասնության համար էլ ավելի կործանարար արդյունքներով:

Եվրապատգամավորը նաև մեղադրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Ռուսաստանի հետ առճակատման մտադրության ու նախապատրաստման համար, քննադատել եվրոպական մայրցամաքում ամենամեծ ցամաքային բանակ ստեղծելու մտադրության համար:

«Մերցը հայտարարում է, որ Գերմանիան պետք է ամենամեծ բանակն ունենա Եվրոպայում, նույնիսկ ավելին, քան Ռուսաստանը: Բայց ինչպե՞ս են դրան նայում մեր հարևանները՝ չեխերն ու լեհերը։ Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին հոլանդացիները և նույնիսկ ֆրանսիացիները։ Արդյոք նա լրջորեն կարծում է, որ դա իրագործելի՞ է։ Ոչ, դա կհանգեցնի Եվրոպայի պառակտմանը»,- վստահ է խորհրդարանականը։

Ավելի վաղ ԶԼՄ- ները հայտնել էին, որ Գերմանիան մեծացնում է ռազմական ուժը, որպեսզի հարձակվի Ռուսաստանի վրա արդեն 2029 թվականին: Հաղորդվում է, որ գերմանական զորքերը նախ կշրջափակեն Կալինինգրադի մարզը, այնուհետև կփակեն ֆիննական ծոցում գտնվող ռուսական նավահանգիստները և պատերազմին կմիացնեն Լիտվան և Էստոնիան:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համեմատաբար վերջերս նշել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ- ի վրա։ Նման ծրագրեր երբեք չեն եղել և չկան։ Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս փորձել է կապ հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Մասնավորապես՝ ՆԱՏՕ- ի անդամ երկրներին առաջարկել է հարգել սեփական պարտավորությունները և պայմանավորվել անվտանգության երաշխիքների շուրջ։ Սակայն նկատենք, ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի…

Ավելի վաղ գերմանական «Սառա Վագենկնեխտ — հանուն բանականության և արդարության միություն» (BSW) կուսակցության ղեկավար Սառա Վագենկնեխտը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանել իրեն և ապահովել իր անվտանգությունը:

ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, եզրին է, նրա ծրագրում է նաև Սանկտ Պետերբուրգը

Ռազմական փորձագետ, պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը Vfokuse Mail- ի թղթակցի հետ զրույցում բացատրել է, թե ինչի կհանգեցնի ՆԱՏՕ- ի կողմից Կալինինգրադի մարզի շրջափակումը: Նա ընդգծել է, որ Կալինինգրադի մարզի շուրջ իրավիճակը շատ լարված է:

«Այս ամենը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն,- ասել է նա:- Այնտեղ այժմ իրավիճակը շատ մտահոգիչ է։ Այն հատկապես այդպիսին դարձավ ՆԱՏՕ -ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո։ Համապատասխանաբար աճել է զորավարժությունների քանակը, ինչպես նաև աճել են Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից սադրանքները, օրինակ՝ մեր նավերի կալանավորումները»:

Դանդիկինը հավելել է, որ Կալինինգրադի շրջանի հնարավոր շրջափակմանը ռուսական պատասխանը չի ուշանա:

«Ես կարծում եմ, որ մենք կգտնենք, թե ինչպես պատասխանել ՆԱՏՕ- ի նման քայլերին, եթե դաշինքի երկրները հատեն որոշակի սահմանագիծ,- ընդգծել է ռազմական փորձագետը։- Նրանք, ընդհանուր առմամբ, եզրին են»:

Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է շրջափակել նաև Սանկտ Պետերբուրգը, նշել է Դանդիկինը:

«Կալինինգրադի մարզն այդպիսի հենակետ է Լեհաստանի և Լիտվայի միջև,- հայտարարել է ռազմական փորձագետը։- Գերմանացիներն, ի դեպ, իրենց տեսակետն ունեն այս տարածաշրջանի վերաբերյալ։ Գերմանիան պատասխանատու է Բալթիկայում այս ամբողջ տնտեսության համար: Նրանք ամեն ինչ կանոնավորում են, այնտեղ էլ գտնվում է նրանց շտաբը։ Բայց այստեղ չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ- ն ցանկանում է շրջափակել նաև Սանկտ Պետերբուրգը, քանի որ այդ տարածաշրջանը նրանց ոչ մի կերպ հանգիստ չի տալիս»:

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ- ի բանակի հրամանատար և ՆԱՏՕ- ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն հուլիսին հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ծրագրել են Կալինինգրադի մարզում ռուսական ուժերի ներուժի ճնշում: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՆԱՏՕ- ն վերածվել է «առճակատման գործիքի»: Նա նշել է, որ դա Մոսկվային ստիպում է հաշվի առնել տվյալ իրողությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ